Ադրբեջանը ՄԱԿ-ի Միջազգային դատարան Հայաստանի դեմ հայց է ներկայացրել

24-09-2021 15:09:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. Ադրբեջանը սեպտեմբերի 23-ին դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ, սեպտեմբերի 16-ին վաղ Հայաստանն էր դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ փաստեր ներկայացնելով Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության վերաբերյալ:
 
Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, կտտանքներով և այլ խախտումներով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media