Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

24-09-2021 16:11:38   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսաստանյան սպառազինության նոր տեսակների ձեռքբերման հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը "Национальная оборона" ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
«Բոլոր ուղղություններով [Ռուսաստանի հետ] լավ աշխատանք է ընթանում, այդ թվում` ռազմատեխնիկական ուղղությամբ», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը արդեն մի շարք հայտեր է ներկայացրել։
 
Ադրբեջանը համարվում է ռուսաստանյան սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկը, վերջին տարիներին հենց Ռուսաստանից է գնել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ։
 
44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020 թվականներին Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-ը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից, փաստում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը՝ SIPRI-ն։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media