ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

24-09-2021 19:43:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 24-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, պարեկային ծառայության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում է կատարվել։ 
 
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ 
 
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ 
 
Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ  կլինի շարունակական։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media