ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում
24-09-2021 19:43:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
24-09-2021 19:43:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 24-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, պարեկային ծառայության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում է կատարվել։
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։
Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից