Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

28-09-2021 13:40:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց՝ https://www.railway.am/ կայքում:  
 
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
 
Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media