Միայն Ucom-ում. հեռուստացույցներ՝ 10% զեղչով +1 ամիս անվճար UMIX փաթեթ + 4K ալիք

07-10-2021 17:42:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Այսուհետ Ucom-ի առցանց խանութում նոր բաժանորդները կարող են ձեռք բերել Xiaomi Mi Led 4s կամ Xiaomi Mi TV P1 հեռուստացույցներից մեկը և ստանալ 1 ամիս անվճար uMix փաթեթից օգտվելու և 4K ալիք դիտելու հնարավորություն: Իսկ Ucom TV առկա բաժանորդները կստանան 10% զեղչ, ինչպես նաև 4K որակի «Love Nature» հեռուաստաալիքը 1 ամիս անվճար վայելելու հնարավորություն:
 
«Ucom-ում մենք շարունակում ենք ընդլայնել խելացի տան համար նախատեսված սարքերի տեսականին՝ այս անգամ ընդգրկելով նաև Android օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi հեռուստացույցները։ Հեռուստացույցներն ապահովում են նաև 4K որակի ալիքի ցուցադրումը: Ինչպես գիտեք, Ucom-ն առաջինն է Հայաստանում վերահեռարձակում 4K որակի «Love Nature» հեռուստաալիքը, որն էլ առաջարկում ենք վայելել ամբողջ ընտանիքով տվյալ առաջարկի շրջանակներում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Նշենք, որ հեռուստացույցներն ապահովում են 4K Ultra-HDR պատկերների որակ, սահուն անցումներ և դետալային պատկերներ սպորտային հեռարձակումների և խաղերի ժամանակ, ինչպես նաև աշխատում  են Dolby + DTC ձայնային տեխնոլոգիայով:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media