Մալթայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին. ՀՀ ԱԳՆ

21-10-2021 09:53:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը:
 
Զրուցակիցները քննարկեցին հայ-մալթական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտական և կրթական ոլորտներում համագործակցային օրակարգ ձևավորելու հեռանկարները:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media