Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում. Վարդան Ոսկանյան

21-10-2021 10:30:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն
 
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հարավային Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից (Սասանյանների օրոք) և պարթևերենից (Արշակունիների օրոք), և այդ լեզուն ադրբեջաներենն է։
 
Սա օրինաչափ է, որովհետև թյուրքական այս բարբառը դրանով խոսողների հետ միասին մեր տարածաշրջանում հայտնվել է այն ժամանակ, երբ արդեն վաղուց ո՛չ Սասանյանները կային, ո՛չ էլ՝ Արշակունիները։
 
Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատվելու ակնհայտ հիմարության մասին։
 
Ափսոս, Շապուհ և Արշակ Մեծերը չկան, որ սրա նախնիներին նույնիսկ Կենտրոնական Ասիայում չէին տեսել, որովհետև դրանք շատ ավելի արևելքում էին խաշնարածությամբ զբաղվում։»
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media