Նրանք, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, սխալվում են կամ մոլորեցնում մեզ. ԱԺ պատգամավոր
21-10-2021 16:29:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
21-10-2021 16:29:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Պատերազմական գործողությունների հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, դժվար թե այս իշխանության պայմաններում մենք կարողանանք դրանց հարցերի պատասխանները ստանալ»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունն է դրա գլխավոր պատասխանատուն և հետպատերազմյան ողջ շրջանում ամեն ինչ անում է եղածը քողարկելու և այլ կեղծ թիրախներ գտնելու համար:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցադրմանը՝ արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության պատասխանատուն ո՞վ է եղել, Տ. Աբրահամյանն ասաց. «Իրականում ցանկացած ռազմական գոծողություն ունենում է իր գրավոր հրամանը, որում ամրագրված է լինում նաև ճակատի հրամանատարը:
Երբ որ հնարավորություն լինի տիրապետել այդ գաղտնի տեղակատվության, այդ պահին պարզ կլինի, թե որ ուղղությամբ ով է պատասխանատու և ինչի արդյունքում է այս կամ այն ճակատում տապալումներ եղել»:
Խոսելով Արցախում անվտանգության մասին, որ, ըստ նրա, գլխավոր խնդիրն է, Տ. Աբրահամյանը նշեց՝ բոլոր այն մարդիկ Հայաստանում և Արցախում, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը պետք է կամ կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, նրանք սխալվում են կամ մոլորեցնում են մեզ:
«Պաշտպանության բանակը պետք է վերականգնվի, պետք է արդիականացվի: Հայաստանի իշխանությունների վարքն անթույլատրելի եմ համարում՝ ձեռքերը լվանալ Արցախի հետ կապված քաղաքական, ռազամական, անվտանգային հարցերից և լծվել զուտ հումանիտար բնույթի հարցերով, որովհետև երկարաժամկետ կտրվածքով մենք չգիտենք, թե մեր տարածաշրջանում և աշխարհում ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան, Արցախում ինչպիսի իրավիճակ կստեղծվի 4,10,15 տարի անց»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից