Նրանք, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, սխալվում են կամ մոլորեցնում մեզ. ԱԺ պատգամավոր

21-10-2021 16:29:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Պատերազմական  գործողությունների հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, դժվար թե  այս իշխանության պայմաններում  մենք կարողանանք դրանց հարցերի պատասխանները ստանալ»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը։ 
 
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունն է դրա գլխավոր պատասխանատուն և  հետպատերազմյան ողջ շրջանում ամեն ինչ անում է  եղածը քողարկելու և  այլ կեղծ թիրախներ գտնելու համար:
 
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցադրմանը՝ արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության  պատասխանատուն ո՞վ է եղել, Տ. Աբրահամյանն ասաց. «Իրականում ցանկացած ռազմական գոծողություն ունենում է  իր գրավոր հրամանը, որում ամրագրված է լինում նաև ճակատի հրամանատարը:
Երբ որ հնարավորություն լինի տիրապետել այդ գաղտնի  տեղակատվության, այդ պահին պարզ կլինի, թե  որ ուղղությամբ ով է  պատասխանատու և ինչի արդյունքում է  այս կամ այն ճակատում տապալումներ եղել»:
 
Խոսելով Արցախում անվտանգության մասին, որ,  ըստ նրա,  գլխավոր խնդիրն է, Տ. Աբրահամյանը նշեց՝ բոլոր այն մարդիկ Հայաստանում և Արցախում,  ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը պետք է կամ  կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, նրանք սխալվում են կամ մոլորեցնում են մեզ:
 
«Պաշտպանության բանակը պետք է վերականգնվի, պետք է արդիականացվի: Հայաստանի իշխանությունների վարքն անթույլատրելի եմ համարում՝ ձեռքերը լվանալ Արցախի հետ կապված քաղաքական,  ռազամական, անվտանգային հարցերից և լծվել զուտ հումանիտար  բնույթի հարցերով, որովհետև երկարաժամկետ կտրվածքով մենք չգիտենք,  թե մեր տարածաշրջանում և աշխարհում ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան, Արցախում  ինչպիսի իրավիճակ կստեղծվի 4,10,15 տարի անց»,- ասաց Տ. Աբրահամյանը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media