Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև -4 աստիճան ցուրտ

21-10-2021 17:37:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ։
 
Արատակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում hոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
 
Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media