Լրագրողների համաժողովները համակարգող խորհուրդը քննարկել է համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը

21-10-2021 18:34:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են առցանց ձևաչափով անցկացված տարածաշրջանային խորհրդաժողովների արդյունքներն ու ուսումնասիրվել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը 2022թ. գարնանը:
 
Համակարգող խորհրդը քննարկել է համահայկական առաջիկա համաժողովի հնարավոր թեման և օրակարգը, անցկացման վայրի և թվականի վերաբերյալ առաջարկություները,ինչպես նաև որոշել է համաժողովում ընդգրվելիք թեմատիկ հարցերի վերաբերյալ ստանալ ու ամփոփել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների լրացուցիչ առաջարկերը, որոնք չեն հնչել առցանց համաժողովների ժամանակ:
 
Արձանագրվեց, որ առցանց խորհրդաժողովները ձևավորել են ժամանակակից միտումներին համահունչ օրակարգ, որի նպատակն է զարգացնել հայկական լրատվամիջոցները և ապահովել համագործակցության շարունակականությունը:
 
Համակարգող խորհուրդը որոշել է իր առաջիկա լիագումար նիստը մինչև տարեվերջ:
 
Լրագրողների համահայկական համաժողովի օրակարգում լրացուցիչ թեմաների վերաբերյալ լրատվամիջոցները համակարգող խորհրդի հետ կարող են կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով:
 
Համակարգող խորհրդի կազմում են
Արամ Անանյանը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն,
Սաթիկ Սեյրանյանը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ,
Տիգրան Հարությունյանը՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն,
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանը՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան,
Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր,
Սեւակ Հակոբյանը՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media