Իրանը չի կարող թիրախավորել Ադրբեջանը. Էրդողան

21-10-2021 19:47:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
1lurer.am Կովկասում Թուրքիայի ակտիվ և մշտական դերակատար դառնալուց հետո Իրանի գործողություններն այլևս իմաստ չունեն և չեն կարող հանգեցնել թեժ ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից հետո Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
 
Անդրադառնալով Հարավային Կովկասի սահմանին Իրանի ռազմական ակտիվությանը՝ Էրդողանը նշել է, որ Իրանը չի կարող թիրախավորել Ադրբեջանը:
 
«Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող Ադրբեջանը թիրախ դարձնել, քանի որ այսօր Իրանում ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում։ Դա, իհարկե, հեշտ չի լինի: Իրանի գործողությունները սխալ են։ Ես կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի կրկնի այդ սխալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
 
Սիրիայում նոր ռազմական գործողության վերաբերյալ Էրդողանը նշել է. «Այս պահին տարածաշրջանի զգայուն կետերում մեր գործողությունները շարունակվում են: Միանշանակ է՝ ոչ մի զիջում: Սիրիայում այս գործընթացը շարունակում ենք: Այս պահի դրությամբ ես չգիտեմ, թե Ասադի ռեժիմը ինչ դիրքորոշում կորդեգրի, բայց մենք հատկապես Իդլիբում  շարունակում ենք անել այն, ինչ անհրաժեշտ է, շարունակում ենք պատասխանել ծանր ռազմական տեխնիկայով: Չենք կարող թողնել, որ այս ամենն ինքնահոսի մատնվի»:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media