Երևանում բացվեց Հայ Ինքնության Քարտի (HyeID) գրասենյակը



22-10-2021 10:50:21   | Հայաստան  |  Հասարակություն
 
Հոկտեմբերի 8-ին Երևանում բացվեց Հայ Ինքնության Քարտ (HyeID) շահույթ չհետապնդող կազմակերպության գրասենյակը Երեւանի հրապարակում գտնւող Մարիոթ հյուրանոցի  մեջ։
 
Բացման արարողությանը ներկա էին պաշտոնյաներ ՀՀ նախագահի ապարատից, կառավարությունից, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ,հայտնի մշակույթի գործիչեր, Հայ Ինքնության Քարտի քարտատերեր և այլոք։
 
 
HyeID Կազմակերպության նպատակն է միավորել աշխարհի հայերին՝ առցանց ընդհանուր հարթակի շուրջ՝ օգնելով վերջիններիս ունենալ անմիջական շփումներ, ճանաչել միմյանց , համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր՝ ապրանքներ գնելիս և ծառայություններից օգտվելիս։
 
Միանալով Հայ Ինքնության Քարտ առցանց հարթակին՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերն ունենալու են հնարավորություն անմիջականորեն (ուղիղ) արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումը համազգային և համայնքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ՝ մասնակցելով տարբեր հարցումների և հանրաքվեների։ Առանց որևէ սահմանափակման, աշխարհի տարբեր երկների հայերը կարող են առցանց լրացնել կազմակերպության կայքում տեղադրված համապատասխան դիմումը և փոստով ստանալ իրենց  Հայ ինքնության քարտը։ Սփյուրքում ապրող  Հայ Ինքնության Քարտի քարտատերերը նպատակ ունեն օգտագործելով քարտի ընձեռնած հնարավորություները՝ դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան։
 
Կազմակերպության երևանյան գարսենյակը կանցկացնի տարբեր միջոցառումներ՝ Հայաստանի եւ Արցախի հայությանը այս գաղափարի մասին տեղեկացնելու համար, կօգնի բոլոր ցանկացողներին ձեռք բերել քարտեր, եթե վերջիններս դժվարություններ ունեն առցանց դիմումի լրացման ժամանակ։ Գրասենյակի աշխատակիցները բանակցություններ կվարեն տարբեր կազմակերպությունների հետ՝ Հայ ինքնության քարտատերերի համար Հայաստանում  եւ Արցախում զեղջեր ստանալուհամար, ինչպես նաեւ անհատներ միավորող տարբեր կազմակերպությունների հետ՝ իրենց կազմակերպության բոլոր անդամներին Հայ Ինքնության Քարտ տրամադրելու առաջարկով։ Այս դեպքում, կազմակերպության աշխատակիցների Հայ Ինքնության Քարտերի վրա կարող է տպագրվել նաեւ այդ կազմակերպության լոգոն։
 
Քարտատեր դառնալու համար անհրաժեշտ է մուտք գործել armenia.hyeid.org կայք, գրանցվել և կատարել վճարում (Հայաստանի համար՝ 500 դրամ), որից հետո քարտը փոստով կգա ձեր նշած հասցեով։ HyeID-ի համաշխարհային ցանցը կօգնի յուրաքանչյուր հայի իրեն զգալ Հայկական աշխարհի լիիրավ «քաղաքացի»՝ միաժամանակ երաշխավորելով տրամադրված տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը։
 
Հայ Ինքնության Քարտի հայաստանյան գրասենյակ
 

 Հայ Ինքնության Քարտի հայաստանյան գրասենյակ

Հասցե՝ Ամիրյան 1, Երեւան, ՀՀ, 0001

հեռ: +374 55 509050, +374 91777739:

Էլ․ փոստ[email protected], Կայք: armenia.hyeid.org

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media