Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցմանը քաղաքական, դիվանագիտական մեթոդներով

22-10-2021 12:20:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածությունը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով նվազեցնելու օգտին։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Համոզված ենք, որ այս երկու միմյանց մոտ գտնվող երկրների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա:
 
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան, իր հերթին, ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ «Մենք ելնում ենք նրանից, որ նման աշխատանքը, իհարկե, պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում, անշուշտ, Իրանի շահերը», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media