Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

22-10-2021 12:40:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով: 
 
Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն: 
 
Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել  ու  առցանց   տարածել   կրթական   և   տեղեկատվական   նյութեր,   հաղորդումներ՝  հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։ Բացի դրանից՝ օգտակար կլինեն  ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին հետևելը, միանալը #Դիմայակումենք արշավին, մասնակցելն առցանց միջոցառումներին, տարբեր օֆլայն կամ օնլայն նախաձեռնություններով հանդես գալը: 
 
Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես  երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին: Միջոցառումներն իրականացնելու համար նյութեր կարելի է ներբեռնել Media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնից: Առաջարկվում է նաև անցկացնել մեդիագրագիտության դաս՝ օգտվելով  ձեռնարկներից, սովորել ստուգել փաստերը և աղբյուրները, հրավիրել ծնողական ժողով և քննարկել երեխաների մեդիա սպառումը, դիտել հոլովակներ, ֆիլմեր, տեսադասեր ու քննարկել դրանք, խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային  խաղեր, հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց:  
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media