«Հայաստան» խմբակցության պատգամավորը մանդատը վայր է դրել

22-10-2021 16:01:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Aravot.am -ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Մհեր Սեդրակյանից տեղեկությունը ճշտել չհաջողվեց. նա մեր զանգերին չպատասխանեց։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Պատճառների մասին մեր հարցին ի պատասխան էլ միայն ասաց. «Զուտ անձնական պատճառներով»։ Թե ով կփոխարինի Դավիթ Սեդրակյանին՝ հայտնի չէ։ Դաշինքի նախընտրական ցուցակում հերթական հորիզոնականում Գորիսի քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանն է։
 
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media