Օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր. հոկտեմբերի 24, ժամը 11:00-18:00-ն



22-10-2021 16:36:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Պատվաստումների օր Երևանում։ 
Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
Օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ։
 
 
ՀՀ առողջապահության նախարարություն
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media