Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվել․ ընտանիքի անդամները առավոտվանից որոնում էին նրան. shamshyan.com

22-10-2021 16:53:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shamshyan.com Այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ Կարեն Պոդոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

  

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media