Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում էլ սպասվում են տեղումներ

22-10-2021 17:12:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։
 
Հանրապետության տարածքում`
 
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:
 
 
Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  24.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -3,70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 11.90C
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media