Հայաստանը Մոդեռնայի 620400 դեղաչափ պատվաստանյութ կստանա
22-10-2021 18:29:12 | Հայաստան | Հասարակություն
22-10-2021 18:29:12 | Հայաստան | Հասարակություն
620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։
Այս մասին գրառում է արել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:
Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,-գրել է նա։
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից