Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ

22-10-2021 19:19:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 
 
Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: 
 
ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով 15-րդն է:  
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
 
 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media