Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

22-10-2021 19:00:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ տրանսպորտի խստացված վերահսկողությունը հոկտեմբերի 22-ին իրականացրել է Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
 
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
 
Մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը։ 216 տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում Տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել։
 
Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակական կլինի նաև առաջիկա հանգստյան օրերին։
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media