Վանա լճի տեսքը փոխվում է

22-10-2021 19:54:49   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Ըստ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշի պնդման՝ տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։
 
«Վանա լճի 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։ 2019 թվականին այն հատվածները, որոնք ջրի տակ էին, այսօր ափ են դուրս եկել»,-նշել է Աքուշը։ Նա նաև նշել է, որ լճի ջրի մակարդակի նվազումը վտանգ է ստեղծում նաև աշխարհում միայն Վանա լճում ապրող տառեխի համար։
 
«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ այն կետերում, որտեղից ջուրը ետ է  քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների համար սպասելու հարմար վայրերում ջուրը ցամաքել է։ Հույս ունեմ՝ անձրևի և ձյան տեղումների հետ միասին լճի մակարդակը կրկին կբարձրանա և գալիք ապրիլ ամսին սկսվելիք «բազմացման գաղթի» ժամանակ այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն»,-շեշտել է մասնագետը։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media