Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման մասին (Մաս-2)

26-10-2021 11:40:23   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Մաս-2
 
XIII. Նկատի առնելով հայ ժողովրդի համապարփակ իրավունքներն աշխարհում, ըստ որի՝ 
1) Հայ ժողովուրդը, ինչպես ցանկացած ժողովուրդ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանում, 
2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, այդ թվում՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով, հանդես գալով որպես 1920 թ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն: 
 
Դիմում ենք Ձեզ՝ իրականացնելու Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը.
նկատի առնելով Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) Հայաստան պետության սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույցն ու առաջարկները, 
նկատի առնելով, որ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, ինչպես նաեւ Վրաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ միջազգային հանրության ընդունած միակ օրինական փաստաթուղթը հանդիսանում է Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) Հայաստան պետության սահմանները որոշող հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը, 
նկատի առնելով, որ ըստ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստան պետության սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի՝ Ազգերի լիգային էր վերապահված Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատումը՝ հիմք ընդունելով մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը  գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները,
ճանաչելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն), որպես Հայաստան պետության (Հայկական պետության) շարունակող (continuity) պետություն։ 
 
XIV. Սույն դիմումի մասին որոշումը՝ 
«Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ»,  ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Կառավարության համատեղ նիստում, 17-ը հուլիսի 2019 թ.: 
 
XV. Տեղեկացնենք նաեւ, որ՝ 
- Սույն դիմումնագրի հարցով պատրաստ ենք տրամադրել այն հավելյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց կարիքը Դուք կունենաք: 
- Պատրաստ ենք ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Լիազոր ներկայացուցիչ՝ անմիջական հարաբերությունների եւ քննարկումների համար, եթե դրա կարիքը զգացվի: 
 
Ռադիկ Խամոյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
 
Տիգրան Փաշաբեզյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
 
Արմեն Տեր-Սարգսյան 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
07 օգոստոս 2019 թ. 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media