Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

27-11-2021 11:39:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր բուստերային պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր մուտացիաներից, ինչպիսինն է վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նվում է նաև, որ ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներն իրականացնել:
 
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային երկրներում, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media