ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

27-11-2021 12:35:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի ձևաչափով Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ:
 
Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման մեջ:
 
Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեկսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
 
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը:
 
Մինչ եռակողմ հանդիպման մեկնարկը՝ ՌԴ նախագահն առանձին զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հաջորդել էր երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Եռակողմ հանդիպման մի մասն անցկացվել էր տեսախցիկների առաջ, մյուս մասը՝ առանց տեսախցիկների: Այնուհետև առանձնազրույց են ունեցել ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը:
 
Այնուհետ,Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել էին համատեղ հայտարարություն:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media