Հայտնի է Արմավիրի նորանշանակ մարզպետի անունը
27-11-2021 16:16:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
27-11-2021 16:16:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:
2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից