Ադրբեջանցի «ծռերը» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը

27-11-2021 17:50:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական ճգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի՝ առանց մեծ եղբոր:
 
Սակայն սոցկայքերի ադրբեջանցի «ծռերը» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը:  Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար մի որևէ  «Սևրի պայմանագրի» առասպել ստեղծեն ու դրանով ապրեն:
 
Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա: 
 
Պարզ է, որ Ադրբեջանն իրենց պետք է որպես գործիք հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու ու իրենց, ոչ թե Ադրբեջանի, խնդիրները լուծելու համար»:
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media