Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին

27-11-2021 21:00:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը:
 
Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը
 
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.
Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում շարունակվելու է ուսուցման հեռավար եղանակը։
 
Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։
25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։
 
Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։
 
Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID-19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։
 
Մանրամասների համար զանգահարել ԿՏԱԿ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 57 84 55:
 
Թույլատրվում է վերսկսել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների անհատական պարապմունքները: Խմբային պարապմունքները արգելվում են։
 
Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակվելու է մնալ դադարեցված։
 
Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media