Հայաստանը ևս ժամանակավորապես կսահմանափակի մի շարք երկրներից, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից քաղաքացիների մուտքը երկիր

29-11-2021 12:41:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Կորոնավիրուսի նոր շտամով՝ «Օմիկրոնով» պայմանավորված Հայաստանը ևս ժամանակավորապես կսահմանափակի Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը երկիր՝ հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդագրություններին։
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կգումարվի, իսկ օրվա ավարտին արդեն կունենան սահմանափակումների նոր կազմը։
 
«Բացի սրանից կլինեն նաև ևս որոշակի սահմանափակումներ, որոնք մինչև օրվա վերջ ձեզ ևս հայտնի կլինեն», - ասաց նախարարը։
 
ԱՀԿ օրերս ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media