Հունվարից հանրային վայրեր մուտքն ազատ կլինի պատվաստվածների կամ կորոնավիրուսի բացասական թեստ ունեցողների համար. նախագիծ
29-11-2021 13:09:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
29-11-2021 13:09:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայկական ժամանակ. ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից սննդի կետեր և հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար:
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ովքեր ունեն պատվաստման հակացուցում, հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն»,- հավելեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից