«Իմ նպատակների քարտեզը». Հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը

29-11-2021 13:21:36   | Հայաստան  |  Հասարակություն
 
«Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում»՝ երկու բեստսելլեր գրքերի հեղինակ, հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը հասարակությանը ներկայացնում է իր նոր գիրքը՝ «Իմ նպատակների քարտեզը»։
 
Դեկտեմբերի 11-ից  գիրքը կլինի վաճառքում։ Հեղինակի նպատակն է ընթերցողին օգնել ձևակերպել սեփական նպատակներն ու կյանքի կոչել  դրանք։  Մարդիկ մեծամասամբ ապրում են սովորույթի ուժով, բայց կարող են իրենց ժամանակն ու ռեսուրսները առավել նպատակային ուղղորդել և լինել իրենց իսկ արդյունավետ կառավարիչը։
 
 «Իմ նպատակների քարտեզը» գիրքը գունազարդ  է եւ գեղեցիկ  իլյուստրացիաներով, ինչը պատահական չէ, քանի որ Մերի Սարիկյանն ուզում է իր մտքերի հետևում կանգնած էներգիան և լիցքերը փոխանցել ընթերցողին տարբեր զգայարաններով։ Գրքի վերջում հատուկ հատված կա սեփական մտքերը թողնելու,  հետաքրքրությունները գրելու, նպատակների  մասին հավելումներ անելու, սիրված երաժշտության և այլ թեմաների շուրջ նշումներ անելու համար։
 
Նշենք, որ Մերի Սարիկյանը մշտապես ունենալով կրթության հանդեպ հատուկ սեր, և պարզապես լինելով տեսակով էմպատ, ով ուզում է օգտակար լինել մարդկանց՝  որոշում է կայացրել դառնալ կյանքի քոուչ, ինչը ընտրությունից զատ կոչում է։
 
«Այդ որոշումը կայացվեց, երբ ես հասկացա, որ մեր իրականությունը պարզապես մեր ներաշխարհի, մեր հավատամքների և մեր թաքնված տրավմաների արտացոլումն է։ Ես ուզում եմ օգնել մարդկանց կյանքի ղեկը վերցնել իրենց ձեռքը և ապրել իրենց իրական Ես-ին համահունչ։ Իմ նպատակն է առաջնորդել նրանց իրենց ապաքինման ճանապարհին, ինչպես նաև օգնել ճանաչել իրենք իրենց և գտնել ներքին ներդաշնակություն»,-նշում է Սարիկյանը։
 
 Մերի Սարիկյանը սովորել է Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, անցել վերապատրաստումներ Յեյլի համալսարանում և Բերկլիի համալսարանում: Հավատարմագրված Life Coach է և ունի միջազգային վկայական: Մասնակցել է «Das Kind in Dir muss Heimat finden» կոչվող հոգեբանական ծրագրին Գերմանիայում, որը թարգմանվում է որպես «Քո ներքին երեխան պետք է տուն գտնի»։ Այստեղ նա ձեռք է բերել հմտություններ և գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգնել մարդկանց ընկերանալ իրենց ներքին երեխայի հետ, ապաքինել մանկության տրավմաները և հասկանալ իրենց  փոխհարաբերություններում առկա խնդիրների արմատները:
 
 «Ես շատ եմ սիրում օգնել մարդկանց, դա կարծես իմ առաքելությունը լինի։ Այս բնատուր պահանջմունքը ինձ ստիպեց սկսել իմ բլոգը Instagram- ում ավելի քան հինգ տարի առաջ, որտեղ ես մինչ այսօր կիսում եմ իմ անձնական փորձը և գիտելիքները իմ մեծ Instaընտանիքի` ավելի քան 33 հազար հրաշալի մարդկանց հետ: Լսարանը , իհարկե, մեծամասամբ կանայք են»,-պատմում է Սարիկյանը։
 
Այժմ նա օգնում եմ կանանց հաղթահարել իրենց ներքին խնդիրները և լինել այն մայրը, կինը, ընկերը, անձը, որը նրանք ցանկանում են լինել: Այս տարի համագործակցության առաջարկ է ստացել ամերիկյան Այվի Էնթերթեյնս կազմակերպությունից, որի շնորհիվ բարձրացրել է իր բլոգի որակը և նոր մոտեցումով ներկայացել օնլայն հաթակում։ 
 
Այս տարի սկսել է Հայաստանում առաջին խմբային քոուչինգ ծրագիրը՝ « Ես և իմ ուրիշ Եսը» խորագրով: Այն արդեն հասցրել է 40-ից ավել աղջիկների և կանանց կյանք բարեփոխել. Ծրագիրը ինքնաճանաչման հրաշալի գործիք է, որն էլ իր հերթին ծառայում է որպես հաջողության հասնելու հիմնաքար:
 
«Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը» իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել խելացի նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ընթերցելով այս գիրքը, կկարողանա գտնել իր առաքելությունն այս կյանքում, լսել իր ներքին ձայնը, բացահայտել իր իրական Ես-ը, ձևավորել օգտակար սովորություններ, ինչպես նաև կսովորի արդյունավետ երազել և քարտեզագրել այդ երազանքները:
 
 
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media