Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ

29-11-2021 13:51:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում:
 
«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ անդամների կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շիֆը:
 
Նա նշեց, որ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը:
 
«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»-, եզրափակեց Շիֆը:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media