Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

29-11-2021 15:03:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Բրիտանիան եւ Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը եւ Յայիր Լապիդը:
 
ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված Է հիմնականում իրանական պրոբլեմատիկային:
 
«Մենք աշխատելու ենք շուրջօրյա, որպեսզի իրանական ռեժիմին թույլ չտանք երբեւիցե դառնալ միջուկային տերություն: Ժամանակը գնում Է, ինչն ուժեղացնում Է մեր գործընկերների եւ բարեկամների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը Թեհրանի հավակնություններին խանգարելու համար»,-ասվում Է հոդվածում:
 
Նոյեմբերի 29-ին Բրիտանիան եւ Իսրայելը կիբեռանվտանգության, տեխնոլոգիաների, առեւտրի եւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագիր կտորագրեն տասը տարի ժամկետով, ընդգծել են նախարարները: Հոդվածը լույս Է տեսել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց առաջ:
 
Նոյեմբերի 29-ին սկսվող փուլը կդառնա թվով յոթերորդը ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց ի վեր եւ առաջին փուլն այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Իրանում իշխանության եկավ Իբրահիմ Ռայիսիի վարչակազմը: Դրանից առաջ Ռայիսիի նախորդները մի շարք երկխոսություններ են անցկացրել Վիեննայում, որոնք ավարտվել են հունիսի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media