Երևանի ու Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»

29-11-2021 17:20:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է. 
 
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ»:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media