Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող է բացվել Օհանավանում



29-11-2021 17:59:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Նոյեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից: 
 
Ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարությունը, զոհվածների հարազատները։
 
Տեր Արամ քահանա Ասատրյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին, նաև հնչեցին հերոսներին նվիրված ստեղծագործություններ։
 
Նշենք, որ 44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց. Վախթանգ Կարապետյան, ոստիկանության զորքերի ծառայողներ Արտյոմ Բալայան, եղբայրներ Գևորգ և Կարապետ Մելքոնյաններ, եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյաններ։
 
Հուշակոթողի բացման արարողությունից հետո Հովհաննավանք վանական համալիրում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված բոլոր նահատակների։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media