Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը
29-11-2021 19:05:29 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
29-11-2021 19:05:29 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:48-ի սահմաններում, փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածը՝ 1 մետր լայնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Շիրակի մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից