Չենք հնազանդվելու կործանարար որոշումներին. Ռեստորանների Ասոցիացիան հայտարարություն է տարածել
29-11-2021 19:38:54 | Հայաստան | Հասարակություն
29-11-2021 19:38:54 | Հայաստան | Հասարակություն
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։
Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։
Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց։
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից