ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային համաձայնագիր կնքել համաճարակի կանխարգելման համար

29-11-2021 20:12:34   | Շվեյցարիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:
 
«Այս ամենը կկրկնվի, եթե դուք՝ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներդ, չհամախմբվեք և միաձայն չասեք՝ այլևս երբեք: Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ համավարակը չի ավարտվել: Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է նոր համաձայնագիր»,-ասել է նա:
 
Աշխարհի տարբեր երկրներ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ներթափանցումը կանխելու համար: Ինչպես շատ պետություններ, Հայաստանը ևս աֆրիկյան մի շարք երկրներից մուտքի հետ կապված սահմանափակումներ է մտցնում։
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media