Գուտերեշը կողմ է «օմիկրոնի» վերահսկողության ուժեղացմանը, դեմ՝ ճամփորդությունների սահմանափակմանը

30-11-2021 11:33:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ ավելի լավ է ուժեղացնել վերահսկման մեխանիզմները կորոնավիրուսի «օմիկրոն« շտամի տարածման դեմ, բայց թույլ չտալ, որ այն կրկին դադարեցնի միջազգային ճամփորդությունները և տնտեսական համագործակցությունը։
 
«Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին դիտարկել լրացուցիչ ճամփորդական թեստավորումը՝ այլ հնարավոր և արդյունավետ միջոցների հետ միասին, խուսափելու համար վարակման վտանգներից՝ միևնույն ժամանակ թույլ տալով պահպանել ճամփորությունները և տնտեսական կապերը», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:
 
Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, որ սխալ է պատժել Հարավաֆրիկյան Հանրապետությանը «օմիկրոնի» շտամի հայտնաբերման համար՝ երկիրը բլոկադայի ենթարկելով։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անցած շաբաթ ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media