Պեկինը 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի աֆրիկյան պետություններին

30-11-2021 13:45:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Չինաստանը խոստանում է մոտ ապագայում աֆրիկյան պետություններին 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ տրամադրել՝ խթանելով մայրցամաքում Covid 19-ի դեպ պայքարը։ Այս մասին Պեկինում մեկնարկած «Չինաստան-Աֆրիկա» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը։
 
«Եվս 400 միլիոն դեղաչափ Պեկինը կփոխանցի այլ ուղիներով՝ մասնավորաբար չինական պատվաստանյութերի՝ աֆրիկյան գործարաններում արտարդրության միջոցով», - հաղորդում է AP գործակալությունը։
 
Պեկինի այս հայտարարությունը հնչում է Covid 19-ի՝ Հարավային Աֆրիկայում «Օմիկրոն» շտամի հայտնաբերման և մայրցամաքի մի շարք պետությունների հետ ավիափոխադրումների դադարեցման ֆոնին։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media