2021 թ․ վերջին եռամսյակում 2149 անձի տրամադրվել է 4,052 աջակցող միջոց

30-11-2021 13:57:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
 
2021 թվականի վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4,052 աջակցող միջոց։
 
Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։  
 
Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։
 
Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
 
անձը հաստատող փաստաթուղթ,
սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:
 Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
 
բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական),
վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից),
Սոցիալապես անապահով անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
 
բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
 անապահովության տեղեկանք։
Լսողական սարքի դեպքում՝ տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։
 
Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության  ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․Երևան, Արմենակյան 129):
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media