Չինաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Ռուսաստանի ջանքերը

30-11-2021 14:45:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 CIVILNET. Չինաստանը ողջունում է Ռուսաստանի գործադրած ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Լիցզյունը՝ մեկնաբանել նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձր մակարդակով եռակողմ հանդիպումը։
 
«Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Չժան Լիցզյունը։
 
Նա նշել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են․ «Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը միմյանց ընդառաջ կգնան, տարաձայնություններն ու տարբերությունները կկարգավորեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
 
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media