«Հիացած եմ: Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին
30-11-2021 14:53:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
30-11-2021 14:53:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:
Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:
Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից