Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

30-11-2021 16:16:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի տեղակալի պաշտոնում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանձնաժողովի նիստում պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց, որ իրենց թեկնածուն չի փոխվելու, մինչև հարցը հանգուցալուծում չստանա:
 
«Մենք բազմիցս ասել ենք, որ այս հարցով ներկայացրել ենք բոլոր պարզաբանումները, թեկնածուն ներկայացրել է իր դիրքորոշումը, պատասխանել է բոլոր հարցերին: Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ այս հարցը գտնվում է իշխանական պատգամավորների տիրույթում, հարցի քննարկմանը մասնակցելու իմաստ չենք տեսնում»,- ասաց նա:
 
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
 
Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media