ՀայՓոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

01-12-2021 19:43:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀայՓոստը և Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երևանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
 
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների  մատուցման նոր մշակույթ ձևավորելով: Մեր նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել  նորարար և առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ»:
 
Կողմերը, համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն փոստային, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում: ՀայՓոստի և Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում է գտնվում Aliexpress-ի, ինչպես նաև մի շարք այլ փոստային և առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:
 
Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:
 
ՀայՓոստը և Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձևավորեն, ինչպես նաև կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ ձեռք բերված համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ:
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media