«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է իր օպերացիոն համակարգի KasperskyOS Community Edition բաց տարբերակը

03-12-2021 11:46:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:   «Կասպերսկի» ընկերությունը թողարկում է KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգի բաց անվճար տարբերակը։ Հայտնի Raspberry Pi 4 միկրոհամակարգչում աշխատող KasperskyOS Community Edition-ը հասանելի կլինի մշակողների լայն շրջանակի համար:
 
Ընկերությունը տեղեկացնում է, որ դիստրիբյուտիվին ազատ հասանելիությունը կնպաստի secure by design մշակման հմտությունների տարածմանը և տեխնոլոգիական գաղափարների ստուգմանը: Օպերացիոն համակարգի շուրջ ձևավորվող համայնքը կկարողանա բարելավել կիբեռիմունային լուծումների մշակման պրակտիկան։
 
«Հատուկ նշանակության KasperskyOS օպերացիոն համակարգը մշակված է դրա հիման վրա ցանկացած՝ ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ դեռ անհայտ գրոհներից պաշտպանված լուծումներ ստեղծելու համար։ Այդ ՕՀ-ի վրա հիմնված կիբեռիմունային պրոդուկտները կարող են օգտագործվել արդյունաբերությունում, տրանսպորտային ենթակառուցվածքներում, կորպորատիվ ՏՏ-ում, ինչպես նաև այլ ոլորտներում, որտեղ առկա են կիբեռանվտանգության, աշխատանքի հուսալիության և կանխատեսելիության նկատմամբ բարձր պահանջներ:
 
KasperskyOS Community Edition-ը նախատեսված է KasperskyOS-ի հիման Embedded և IoT-լուծումների նախատիպեր ստեղծելու՝ ինչպես թեստային, այնպես էլ ուսումնական նպատակների, հավելվածների, բաղադրիչների, դրայվերների փոխադրման, secure by design մշակման սկզբունքների և հնարքների ուսումնասիրության համար»,- նշում են փորձագետները։
 
Kaspersky OS Community Edition օպերացիոն համակարգից կարող են օգտվել մշակողները՝ առաջին հերթին Embedded և IoT-լուծումների, տեղեկատվական անվտանգություն ուսումնասիրող ուսումնական հաստատությունները և անվտանգության բարձր պահանջներով ոլորտները (ավտոմատացում, IoT և այլն)։
 
Kaspersky OS CE-ի դիստրիբյուտիվը տարածվում է deb-փաթեթի տեսքով և, բուն ՕՀ-ից բացի, ներառում է մշակման գործիքներ, հրահանգներ և օրինակների ելքային կոդեր։ Օրինակները ցույց են տալիս անվտանգության շաբլոնների ֆունկցիոնալությունը, գործնական օգտագործումը և տիպային ՏԱ-խնդիրների իրագործումը՝ իմունության լավագույն պրակտիկաներով։
 
KasperskyOS Community Edition-ը կարող է օգտագործվել ոչ առեւտրային և ոչ արդյունաբերական օգտագործման համար սեփական պրոդուկտների ստեղծման նպատակով: Մշակողները, որոնք ցանկանում են KasperskyOS-ի հիման վրա առևտրային պրոդուկտներ թողարկել, կարող են դիմել «Կասպերսկի» ընկերություն՝ լուծումների ստուգման և առևտրային համագործակցության մասին բանակցությունների համար:
 
Դիստրիբյուտիվը կարելի է բեռնել հետևյալ հղումով՝ https://os.kaspersky.ru/development/։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 


Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media