Մերկելը լքում է կանցլերի պաշտոնը պանկ ռոք-աստղ Նինա Հեյգենի երգի հնչյունների ներքո

03-12-2021 13:11:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Անգելա Մերկելը պաշտոնապես կլքի Գերմանիայի կանցլերի պաշտոնը հաջորդ շաբաթ, սակայն հրաժեշտի արարողությունը երեկ Բեռլինում արդեն տեղի է ունեցել՝ զինվորական նվագախմբի երաժշտության ներքո։ Երաժշտությունը Մերկելն է ընտրել և, ի թիվս 2 այլ ստեղծագործության, ընտրել է գերմանացի հայտնի պանկ-ռոքեր Նինա Հեյգենի երգը:
 
Ճիշտ է, Մերկելի ընտրած երգը ոճով պանկ-ռոք չէ, այլ ավելի շուտ մեղեդիական վաղ փոփ հիթ՝ «Du hast den Farbfilm vergessen»-ը («Դուք մոռացել եք ձեր գունավոր ֆիլմը»):
 
Գերմանիայում առաջատար քաղաքական գործիչներին ավանդաբար ճանապարհում են իրենց թոշակի անցնելու համար Grosser Zapfenstreich կոչվող արարողությամբ, որը հին զինվորական գիշերային արարողակարգ է՝ այժմ վերածված երթային նվագախմբի կամ նվագախմբով շքեղ շքերթի:
 
Մեղեդիները պատվիրում են արարողակարգի հերոսները, իսկ Մերկելի ընտրությունը շատ է զվարճացրել ու հիացրել գերմանացիներին։
 
Մերկելը, իր իսկ խոսքերով, շատ է սիրում երաժշտություն, բայց հիմնականում՝ դասական։ Օրինակ՝ նա պարբերաբար մեկնում է Բայրոյթ՝ հայտնի Ռիչարդ Վագների երաժշտական փառատոնին: Ուստի Նինա Հեյգենի երգի ընտրությունն անակնկալ է եղել հանրության համար։
 
Մյուս երկու ստեղծագործությունները բավականին ավանդական են. 1968 թվականի Für mich ռոմանտիկ երգը՝ դերասանուհի Հիլդեգարդ Քնեֆի Soll's rote Rosen regnen («Ինձ համար կարմիր վարդերով պետք է անձրև լինի») և 18-րդ դարի սաղմոս:
 
Բայց Նինա Հեյգենի երգը շատ ավելի նման է երթի, քան այս երկու ստեղծագործությունները: Թեև նվագախմբի դիրիժոր, փոխգնդապետ Ռայնհարդ Կյաուկան մամուլին ավելի վաղ ասել էր, որ իրենք չունեն ո՛չ Հեյգեն, ո՛չ էլ Քնեֆ պարտիտուրներ, սակայն, ի վերջո, առաջադրանքը գլուխ է բերվել: 
 
Ի դեպ, այս նվագախումբը ավելի բարդ առաջադրանքներ էլ է հաղթահարել: 2011-ին հեռացող պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգը պատվիրել էր Դիփ Փարփլի Smoke On The Water-ը:
 
Կանցլեր Գերհարդ Շրյոդերի և պաշտպանության մեկ այլ նախարար Թոմաս դե Մեզիերի հետ ավելի հեշտ է եղել. 2005-ին Շրյոդերը հեռացել է Ֆրենկ Սինատրայի My Way կուլտային երգով, Մեզիերը 2014-ին՝ ութսունականների Life Is Life փոփ հիթով՝ ավստրիական Opus խմբի կողմից կատարված:
 
Անգելա Մերկելը և երաժիշտ Նինա Հեյգենը շատ քիչ ընդհանրություններ ունեն. նրանք գրեթե նույն տարիքի են և երկուսն էլ ծնվել են Գերմանիայում: «You Forgot Your Color Film» երգը գրվել է 1974 թվականին։ Մերկելն այն ժամանակ 20 տարեկան էր, Հեյգենը՝ 19։
 
Մերկելի ու Հեյգենի հասակակից հրեթե բոլոր գերմանացիներն այս երգը անգիր գիտեն:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media