«Օմիկրոնի» նոր դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում, առաջին դեպքն է հայտնաբերվել Հնդկաստանում
03-12-2021 14:05:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
03-12-2021 14:05:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Միացյալ Նահանգներում:
Հնդկաստանը երեկ հայտնեց այդ շտամով առաջին վարակվածի մասին:
«Օմիկրոնի» հայտնաբերման մասին են հաղորդում ավելի քան երկու տասնյակ երկրներ:
Աշխարհի երկրների կառավարությունները սկսել են կրկին խստացնել սահմանափակումները:
«Օմիկրոնի» տարածման դեմ պայքարելու համար Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց միջազգային ճանապարհորդների թեստավորման նոր պահանջների մասին ու խոստացավ, որ շուտով ամերիկացիները հնարավորություն կունենան COVID-19-ի անվճար թեստավորում անցնել տանը:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից